«Հայկական ռապսոդիա» ֆիլմը, որը ներկայացվել է «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում, արժանացել է Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակին: Այն կցուցադրվի Միացյալ Թագավորությունում անցկացվող «Sheffield Doc/Fest» փառատոնին: «Հայկական ռապսոդիա» վավերագրական ֆիլմը Բրազիլիան ներկայացնող երեք հայ ռեժիսորների համատեղ աշխատանքն է: Սփյուռքահայ երիտասարդ ռեժիսորներին հաջողվել է արտացոլել Հայաստանն իր ողջ գունապնակով: Ֆիլմը հարուստ է կերպարներով, որոնցից յուրաքանչյուրը պատմում է իր պատկերացրած Հայաստանի մասին:
«ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱՊՍՈԴԻԱ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ