ԿՈՆԳՐԵՍԻ ՓՈՂԵՐԸ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը հուլիսի 4-ի որոշմամբ Հայ ազգային կոնգրես խմբակցության բնականոն գործունեությունը ապահովելու համար Ազգային Ժողովին է հատկացրել 22,5 միլիոն դրամ (մոտ 54 հազար ԱՄՆ դոլար):
Ինչի՞ վրա է ծախսվելու այդ գումարը: Մեր այս հարցին ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը պատասխանեց. «Նախ՝ դեռ նախատեսված գումարը չենք ստացել: Գործընթացն ընթացքի մեջ է: Ամեն ինչ կարվի այնպես, ինչպես նշված է որոշմամբ: Ըստ այդմ՝ նախատեսված գումարը կծախսվի աշխատողների աշխատավարձեր, հավելավճարներ, պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, տրանսպորտային սարքավորումներ, վարչական  սարքավորումներ ձեռք բերելու համար»: Այսինքն՝ ԱԺ-ում Կոնգրեսի համար գումար չկար առանձնացված, դրա համար էլ ստիպված դիմել են ՀՀ կառավարությանը, որպեսզի հատուկ գումար «դուրս գրի»՝ բնականոն գործունեության համար:




Լրահոս