Օգոստոսի 5-ին Թալինում կայանալիք ՏԻՄ ընտրություններում թեժ պայքար է սպասվում ՀՀԿ եւ ԲՀԿ թեկնածուների միջեւ: Համայնքի ղեկավարի առաջադրված 8 թեկնածուներից 3-ը ՀՀԿ անդամներ են: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն սատարելու է թեկնածուներից 3-ից մեկին. «Մյուս երկուսը ստիպված կլինեն ինքնաբացարկ հայտնել»: Հարցին, թե ՀՀԿ-ն նշյալ թեկնածուներից ում է պարտադրելու ինքնաբացարկ հայտնել, Սահակյանը պատասխանեց. «Թեկնածուների հետ պայմանավորվածությունն այդպիսին է: Նրանք համաձայնել են. կդնեն, հետո կհանեն: Սա կուսակցության հրամայականն է»: Չնայած մեզ հետ զրույցում մարզպետը ժխտեց, որ ՀՀԿ-ական թեկնածուների միջեւ ընտրություն դեռ չեն կատարել, սակայն ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ ՀՀԿ-ն պաշտպանելու է Սարգիս Արամյանի թեկնածությունը:
Իսկ ԲՀԿ-ն ներկայացնող միակ թեկնածուն՝ Վազգեն Խաչատրյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյոք մարզային իշխանությունների օլիգարխիկ վարքագիծն իր ազդեցությունը կթողնի ընտրական ելքի վրա, ասաց. «Արդեն թողել ա»:
Նշենք, որ առաջադրված 25 ավագանու թեկնածուներ պայքարելու են 11 ավագանու անդամության համար: Առաջադրվածներից 3-ը կին են:
ԿԴՆԵՆ, ԿՀԱՆԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ