«ՏԻՄ ընտրությունները կվերածվեն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կենաց-մահու կռվի»:
Ափսոս, բայց Քաղաքագետների միության նախագահը կարծես թե սխալվում է: Ինչո՞ւ, որովհետեւ նշված քաղուժերը բազմիցս ապացուցել են, որ միմյանց հետ հակամարտելու տրամադրվածություն առանձնապես չունեն, ու առավել եւս՝ այն կենաց-մահու կռվի չի կարող վերածվել: Խորհրդարանական վերջին ընտրությունները լավագույնս ապացուցեցին, որ հայրենի կուսակցությունները «խաղաղության կողմնակիցներ» են: Լավ է դա, թե վատ՝ քննարկման թեմա է: Խնդիրն այն է, որ նրանց հակամարտությունից կամ բարեկամությունից հասարակությունը չի շահում: Վերջնարդյունքում մարդիկ չեն հասկանում, թե ինչու են քաղաքապետ կամ պատգամավոր ընտրում: