Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը Լոնդոնում մասնակցել է պոեզիայի համաշխարհային փառատոնի: Նա հրավեր է ստացել մասնակցելու աշխարհի տարբեր անկյուններից ավելի քան 200 բանաստեղծի համախմբած այդ փառատոնին: Միջոցառմանն անդրադարձել է հանրահայտ «London times» պարբերականը: Ի դեպ, պարոն Դավոյանն անգլիացի հրատարակիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել վեց հայ բանաստեղծների գործերն անգլերեն թարգմանությամբ հրատարակելու շուրջ:
ՆՈՐ ՊԱՏՈՒՀԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ