ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ապրում եմ Ավան վարչական շրջանում եւ մեր համայնքում կա Թամուքչի անունով փողոց: Ուզում եմ իմանալ, թե ում անունով է, ինչու են այդպես կոչել: Եւ վերջապես, ո՞վ կամ ի՞նչ է Թամուքչին:

Հրաչյա Մարտիրոսյան, 64 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցման` տեղեկացնում ենք, որ Ավան վարչական շրջանում ձեր ընթերցող Հրաչյա Մարտիրոսյանի նշած փողոցը ոչ թե Թամուքչի, այլ Թամրուչի անվան է: Այն անվանակոչվել է Հայրենական մեծ պատերազմի  տարիներին տանկային զորքերի գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ստեփանի Թամրուչի անունով:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Դեռեւս 90-ականների սկզբին, երբ հնացած անուններով փողոցները վերանվանակոչվեցին, թվում էր, թե գոնե Երեւանի փողոցների անունները լրիվ «սրբագրված» են: Կոնկրետ գեներալ-լեյտենանտ Թամրուչի մասին մեր հանրությունը քիչ է տեղեկացված, ինչը, իհարկե, ամենեւեին չի կարող նսեմացնել նրա վաստակն ու հարցականի տակ դնել Թամրուչի անունով փողոց անվանելու նպատակահարմարությունը: Սակայն այսօր մեր քաղաքում կան բազմաթիվ փողոցներ, որոնք շարունակում են կոչվել այնպիսի մարդկանց անուններով, որոնց կենսագրության «փառահեղ էջերն» արդեն հանրահայտ են: Օրինակ՝ Եղիշե Չարենցին հալածողները` Գյուլիքեխվյանը կամ Հրաչյա Քոչարը: Այդ մարդկանց անուններով փողոցներն անարգանք են Չարենցի հիշատակին:




Լրահոս