Երեկ ձերբակալվել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին՝ Արտակ Գեւորգյանը: Իսկ պատճառը եղել է այն, որ նա գիշերը՝ ժամը 3:30-ի սահմաններում, զենքի սպառնալիքով առեւանգել է «ՎԱԶ 21-06» մակնիշի մեքենա: Ոստիկանությունը պաշտոնապես հաստատել է այս տեղեկությունները՝ հայտնելով, որ իրենց այդ մասին ահազանգել է մեքենայի տերը՝ Վիրաբը:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները մանրամասներ փոխանցեցին կատարված միջադեպից: Ըստ այդմ՝ Արտակ Գեւորգյանը տառապում է «ոպսՈÿ չՏՐÿփՍՈ»-ով, եւ դեպքի պահին եղել է ոչ սթափ վիճակում: Պատմում էին, որ Արտակն այդ մեքենայով մտել է Սարդարապատ գյուղ: Այնտեղ մեքենայի իրական տիրոջ՝ Վիրաբի ընկերները, կարծելով, թե ղեկին իրենց ընկերն է, կանգնեցրել են: Իսկ երբ տեսել են՝ ղեկին ուրիշն է, սկսել են հարցեր տալ: Դա Արտակին դուր չի եկել, ինչի պատճառով նա իր մոտ եղած զենքից սկսել է կրակել տարբեր ուղղություններով: Միջադեպի արդյունքում, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Մեկնաբանությունների համար փորձեցինք դիմել Նահապետ Գեւորգյանին, սակայն նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
ՆՈՎՈՅԻ ՈՐԴԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ