Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները ձմռանը տրանսֆերների վրա ծախսել են 130 մլն ֆունտ ստեռլինգ: Տրանսֆերների վրա ամենաշատը ծախսել են Լոնդոնի «Չելսի»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Արսենալ»-ը:
Ամենաթանկարժեք տրանսֆերը կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոյինն է, ով տեղափոխվել է «Ֆիորենտինա»-ից «Չելսի» (23.3 մլն ֆունտ ստեռլին) և կոտդիվուարցի հարձակվող Վիլֆրիդ Բոնիի տեղափոխությունը «Սուոնսիից» «Մանչեսթեր Սիթի» (28 մլն):
Ռեկորդը սահմանվել է 2011-ին, երբ անգլիական ակումբները վճարել էին 225 մլն ֆունտ: