Պատժամիջոցներից տուժած ռուսների թիվը հասել է 79 %-ի. սոցհարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս ընտանիքների մեծ մասը (79%) իրենց վրա զգացել են արևմտյան պատժամիջոցների հետևանքները, որոնք կիրառվել են ընդդեմ Ռուսաստանի: Ընդ որում, հարցվածների 34%-ի համար պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծել: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են «Լևադա-կենտրոնից»: Հարցվածների 12%-ի վրա պատժամիջոցները ոչ մի կերպ չեն անդրադարձել, իսկ 9 %-ը՝ դժվարացել են պատասխանել:

Հարցվածների 69 %-ի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է շարունակի իր քաղաքականությունը՝ ուշադրություն չդարձնելով պատժամիջոցներին: Միևնույն ժամանակ յուրաքանչյուր 5-րդը կարծում է, որ անհրաժեշտ է փոխզիջումներ գտնել, գնալ զիջումների՝ պատժամիջոցներից խուսափելու համար:




Լրահոս