Ռուս Լեոնիդ Տյուխտյաևն ու ամերիկացի Ռոյ Բրեդլին օդապարիկով թռիչքի հեռավորության, ինչպես նաև՝ թռիչքի երկարատևության ռեկորդ են սահմանել՝ անցնելով Խաղաղ օվկիանոսը:
Նրանց օդապարիկը դուրս է եկել Ճապոնիայից հունվարի 25-ին ու պետք է վայրէջք կատարեր կա՛մ Կանադայում, կա՛մ ԱՄՆ-ում:
Սակայն վատ եղանակային պայմանների պատճառով նրանք ստիպված են եղել փոխել թռիչքի ուղին և ճանապարհ ընկնել դեպի Մեքսիկա: 6 օր անց Տյուխտյաևն ու Բրեդլին վայրէջք են կատարել Խաղաղ օվկիանոսում, նրանց վերցրել է նավերից մեկը, որով էլ ցամաք են հասել: