Որոշ ապահովագրական ընկերություններ նվազեցրել են պետբյուջե վճարվող հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գործող բոլոր ապահովագրական գործակալությունները ներառված են 1000 խոշոր հարկատուների ցանկում: Armlur.am-ն ուսումնասիրելով ցանկը, պարզեց, որ որոշ ընկերություններ 2013թ.-ի համեմատ սկսել են ավելի քիչ հարկեր վճարել:

Օրինակ, «Ինգո Արմենիա»-ն 2014թ.-ին պետությանը վճարել է մոտ 352 մլն դրամ հարկ, մինչդեռ 2013-ին վճարել էր 456 մլն դրամ: 2013-ին այս ընկերությունը եղել է 241-րդ հորիզոնականում, իսկ 2014-ին`335-ում:

«Ռոսգոսստրախ Արմենիան» անցած տարի վճարել է 543 մլն դրամ հարկ, իսկ 2013թ.-ին`  651 մլն դրամի:  «Արմենիա Իշուրանսը» գրեթե կրկնակի քիչ է վճարել: 2014թ.-ին այս ընկերությունը վճարել է 125 մլն դրամ, 2013թ.-ին` 233 մլն դրամ:

«Նաիրի Ինշուրանսը», սակայն ավելացրել է հարկերը:  2014-ին այս ընկերությունը  320 մլն դրամ է վճարել, իսկ 2013-ին` 178 մլն: «Ռեսոն» 2013-ին վճարել էր 405 մլն դրամ, իսկ 2014-ին` 458 մլն:

«Սիլ ինշուրանս»-ը  գտնվում է համեմատաբար կայուն կարգավիճակում և երկու տարիների ընփացքում էլ վճարել է 184 մլն դրամ:




Լրահոս