Մեյվեզերը կհաղթի Պակյաոյին. Բրենդոն Ռիոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրենդոն Ռիոսը կարծում է, որ Մեննի Պակյաոյի և Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի միջև մենամարտի կայացման դեպքում կհաղթի Մեյվեզերը:

«Ես զգում եմ, որ ինձ համար սխալ կլինի ասել դա, բայց կարծում եմ, Ֆլոյդը կհաղթի Պակյաոյին: Ֆլոյդը մարտիկ է, ով բազմաթիվ իրավիճակներում է հայտնվել և մեծ փորձ ունի:

Ես իսկապես մտածում եմ, որ նա միավորներով կհաղթի Պակյաոյին, այլ ելք չեմ տեսնում: Կարծում եմ, որ դա հաղթանակ կլինի մրցավարների որոշմամբ, քանի որ Ֆլոյդը շատ խելացի է` ռիսկի գնալու համար», – Ռիոսի խոսքերն է մեջբերում BoxintScene-ը:

F




Լրահոս