«Միանգամից փոխել գյուղացու հոգեբանությունը չի լինում»:
«Մարդիկ ընդհանրապես չեն փոխվում» հայտնի արտահայտությունն այս դեպքում իսկը գյուղնախարարի համար է: Ճիշտ է, Սերգո Կարապետյանն արդեն տեւական ժամանակ է, ինչ ոլորտի թիվ մեկ դեմքն է, բայց նոր է հասկացել, որ առավել եւս պահպանողական համարվող մեր գյուղաբնակ հայրենակիցների հոգեբանությունն ինքն ու որեւէ մեկը չեն կարող փոխել: Ավելին, դրա կարիքն էլ չկա, քանի որ ինչպես բոլոր ժամանակներում, հիմա նույնպես հայ գյուղացու ակնկալիքն իր աշխատանքից մեկն է՝ հողը մշակելու պայմաններ ունենալ եւ վաճառել ստացված բարիքը: Իսկ դրա համար առանձնապես փոխվելու անհրաժեշտություն չկա: