21-ամյա աղջկա ինքնասպանությունը` հանելուկ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու Անի թաղամասի Չարենցի 10 հասցեում ինքնասպան եղած, 1991 թվականին ծնված Ժենյա Սարիբեկյանի հարազատները չեն հավատում, որ նրա նման կենսախինդ աղջիկը կարող էր ինքնասպան լինել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գեղարվեստի պետական ակադեմիայի՝ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանն ասաց, որ եթե ակադեմիայում դասերը սկսվեին ոչ թե փետրվարի 9-ից, այլ ավելի շուտ, միգուցե Ժենյայի հետ այս դեպքը չլիներ:

Նշենք, որ աղջկան զգեստապահարանի վերեւի հատվածից կախված վիճակում հայտնաբերել էր նրա մայրը` Արփինե Բարսեղյանը: Պարզեցինք, որ մայր ու դուստր Գյումրիի Անի թաղամասի Չարենցի 10 հասցեի 58 տանը վարձով էին ապրում, իսկ նրա քույրն ամուսնացել եւ ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում: 24-ամյա Ժենյան սովորում էր Գյումրու գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայում: Եղել է նաեւ Գյումրու «Տիրամայր Հայաստան» կենտրոնի սաներից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Տիրամայր Հայաստան» կենտրոնի սոցիալական հարցերի բաժնի պատասխանատու տիկին Ծաղիկը պատմեց, որ Ժենյային տեսել է դեպքից մեկ օր առաջ. «Որեւէ տարօրինակ բան չեմ նկատել, եկավ նույն կենսուրախ ձեւով, բարեւեց, ժպտաց: Նույն Ժենյան էր, ինչպես որ միշտ տեսել ենք նրան»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս