«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի ավագ որդին` Դավիթ Բալայանը, հերթական պաշտոնի բարձրացումն է ստացել. նա նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ փոխարինելով ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հորը: Մինչ այս Դավիթ Բալայանը զբաղեցնում էր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո Կիմ Բալայանի ընտանիքի անդամների պաշտոնական առաջխաղացումը դեռ չի դադարում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: