«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հերթական սկանդալային պատմության կիզակետում է հայտնվել: Այս անգամ էլ Թոքմաջյանի դեմ հակամարտություն է սկսել նրա ղեկավարած ԲՈՒՀ-ի ուսխորհուրդի նախագահ Գոռ Վարդանյանը: Վերջինս արդեն երկու օր է՝ Թոքմաջյանին մեղադրում է ուսխորհուրդի կանոնադրությունն ապօրինի փոխելու մեջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախարար Աշոտյանը որոշել է կանգնել ուսանողների կողքին եւ այդպիսի բովանդակությամբ պատասխան է ուղարկել բուհ: Ու եթե Թոքմաջյանին չհաջողվի այս պատմությունն իր օգտին լուծել, ապա այլեւս կարող է հույս չունենալ, որ կընտրվի ռեկտորի պաշտոնում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: