ԲՀԿ ակտիվիստը ոստիկանապետի թիկնազորի անդամի ազգականն է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանը, որին դիմակավորված անձինք փետրվարի 7-ին ծեծի էին ենթարկել, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի անդամ Արկադիկի (ենթադրվում է, որ ազգանունը Խաչատրյան) հորեղբոր որդին է: Այս հանգամանքը ստեղծված իրավիճակն առավել քան ուշագրավ է դարձնում: Առանց այդ էլ ԲՀԿ ակտիվիստին ծեծելու փաստը ինքնին բազմաթիվ հարցերի տեղիք տվեց, քանի որ մինչ այս, որպես կանոն, հարձակման էին ենթարկվում ընդդիմադիր հայացքների տեր գործիչներն ու ակտիվիստները»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս