«Իսլամական պետությունը» սպառնացել է Միշել Օբամային ու նրա դուստրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կիբերխալիֆայությունից» IT մասնագետները կոտրել են Newsweek շաբաթաթերթի Twitter-յան էջը:

Հաքերային հարձակումից հետո կայքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ընտանիքի անդամներին ուղղված սպառնալիքներ են հայտնվել. տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները: Հաքերները Միշել Օբամային «արյունալի սուրբ Վալենտին են մաղթել» ու հավելել, որ հետևում են առաջին տիկնոջը, նրա դուստրերին, ինչպես նաև՝ ամուսնուն:

Միկրոբլոգում նաև Je SuIS IS գրությունն է թողնվել, ինչից կարելի է ենթադրել, որ կայքի հաքերային հարձակման հետևում կանգնած են «Իսլամական պետության» զինյալները:

Բացի այդ՝ հաքերները խոստացել են, որ Պենտագոնի համացանցային ռեսուրսների վրա հարձակումները կշարունակվեն նաև հետագայում:




Լրահոս