«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները, ովքեր տուժել էին դեռեւս սեպտեմբերին տեղացած կարկուտից, պետք է շիֆեր ստանային: Սակայն նրանց մի մասը մինչեւ հիմա իր հասանելիք շիֆերն այդպես էլ չի ստացել: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ կարկուտի հետեւանքով վնասները հաշվարկող հանձնաժողովը տուժած 51 տուն իր ցուցակում չի հաշվառել: Արդյունքում նշված ընտանիքներն այդպես էլ իրենց շիֆերները չեն ստացել եւ հետո են միայն իմացել, որ իրենց անունները ցուցակներում չկան: Ահա ՀՀԿ-ի ապահով Հայաստանը՝ մարզերում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: