12 փետրվարի, 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է Երևանում FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետի գործարկման մասին: Այս մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԱՊՀ երկրներում Beeline բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Անդրեյ Պատոկան:
«Երևանում օպտիկամանրաթելային ինտերնետի գործարկումը նշանակալի իրադարձություն է մեզ համար, որին նախորդել են մեծ ներդրումներ և ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված աշխատանքներ: Հայաստանում Beeline-ի թիմը հիմնավորապես պատրաստվել է ծառայության գործարկմանը, որն ուղղված է փոխելու Հայաստանում ինտերնետի շուկան` նրան զարգացման նոր խթան տալով: Այսօր Beeline-ը Հայաստանի ինտերնետի շուկայի բացարձակ առաջատարն է՝ մի քանի տարի առաջ ներդրված ADSL տեխնոլոգիայի շնորհիվ: Մենք մտադիր ենք ևս մեկ անգամ ապացուցել մեր առաջատարությունն ու կրկին անգամ հանդես գալ որպես ոլորտի զարգացման առաջատար», – նշեց ԱՊՀ երկրներում Beeline բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Անդրեյ Պատոկան:
Օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության շրջանակում նախատեսված են սակագնային փաթեթներ ինտերնետի համաչափ արագություններով` 10, 35, 50 և 70 մբ/վրկ: Ամսական բաժանորդային վարձը համապատասխանաբար կազմում է 5000, 7000, 10000 և 13000 դրամ:
«Beeline ինտերնետ» ծառայության բաժանորդներին հասանելի է Beeline IPTV ծառայությունն ընթացիկ շուկայական գներով: Hi-Line ծառայության գործող բաժանորդները կարող են միանալ «Beeline ինտերնետ» ծառայությանը` անկախ պայմանագրի ժամկետից: «Beeline ինտերնետ»-ին միանալու դեպքում Hi-Line ծառայության բաժանորդները կարող են պահպանել գործող ծառայությունը որպես պահուստային: Նրանց կառաջարկվի 4 մբ/վրկ արագությամբ հատուկ սակագնային փաթեթ` ամսական 90 դրամով:
«Beeline ինտերնետ» նոր ծառայությունը մշակելիս մենք հիմնվել ենք ոչ միայն որակի և ցածր գնի, այլ նաև, իհարկե, մեր հաճախորդների համար պարզություն և հարմարվետություն ապահովելու վրա։ Բաժանորդները ոչ միայն կստանան որակյալ գերարագ ինտերնետ և IP-հեռուստատեսություն, այլ նաև ինտերնետի պահուստային ալիք` խորհրդանշական վճարի դիմաց», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Այսօրվա մամլո ասուլիսին ԱՊՀ երկրներում Beeline-ի բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Անդրեյ Պատոկան պարգևատրեց «Beeline ինտերնետ» ծառայության առաջին բաժանորդին: Երևանի բնակիչ Կարեն Երիցյանը ստացավ մեկ տարի ժամկետով անվճար բաժանորդագրություն 70 մբ/վրկ արագությամբ «Beeline ինտերնետ» սակագնային փաթեթին և բջջային ինտերնետին:
Առաջին փուլում ծառայությունը հասանելի է Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների բնակիչներին, ինչպես նաև Ավան թաղամասում: Beeline-ն ակտիվորեն կշարունակի ընդլայնել ծառայության աշխարհագրությունը մայրաքաղաքում:
Beeline-ի ծառայությունների և «Beeline ինտերնետ» ծառայության գործողության տարածքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Beeline վաճառքի սպասարկման գրասենյակներում կամ զանգահարելով 100 և 8070 հեռախոսահամարներին։