Գագիկ Ծառուկյանը Մոսկվայից դատարկաձեռն է վերադարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս որոշ լրատվական կայքերում տեղեկություններ հայտնվեցին Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակության՝ Մոսկվա կատարած այցի մասին:

Московская правда-ն, անդրադառնալով այցին, գրում է, որ իրավիճակից լավատեղյակ փորձագետները տարօրինակ են համարում, որ ո՛չ ճոռոմ PR-ի սիրահար Գագիկ Ծառուկյանը, ո՛չ էլ նրա համակուսակիցները չհրապարակեցին Մոսկվա նրա՝ նման հետաքրքրաշարժ այցի մանրամասները:

Ռուսական լրատվամիջոցի հաղորդմամբ, սակայն, կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները լույս են սփռել ՀՀ ընդդիմադիր բևեռի առաջնորդի դերին հավակնող Գագիկ Ծառուկյանի այդքան «լուռ» ուղևորության վրա:

Պարզվում է, որ Մոսկվայում նրան  սպասվում էր սովորական ծանոթագրական ծրագիր  «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) կուսակցության հետ համագործակցության շրջանակներում

ՌԴ քաղաքական վերնախավից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին հաջողվել է հանդիպել միայն ԱՊՀ հարցերով Պետդումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկիի հետ, ում հետ հանդիպումով Հայաստանում հաղթական ու ռեզոնանսային PR չես անի:

Այսպիսով՝ Գագիկ ծառուկյանի երևակայական հույսերն ու Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կապերը, ով համարվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստվերային տիկնիկավարը, վերջնականապես ձախողվեցին:

Արդյունքում Գագիկ Ծառուկյանը Հայաստան է վերադարձել դատարկաձեռն: Փաստացիորեն Մոսկվան ակնարկել է, որ «Բարգավաճ Հայաստանին» տեսանելի ապագայում Հայաստանում քաղաքական արենայում երկրորդական դերակատարություն է սպասվում:




Լրահոս