Հալեպի մարտերը հասել են հայկական թաղամասեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հալեպում կառավարական զորքերը շարունակում են լայնածավալ գործողությունը ընդդիմության, հատկապես Հալեպում գտնվող Սիրիայի ազատ բանակի զինյալների դեմ: Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչները  տեղեկացրեցին, որ մարտերն ընթանում են հայկական թաղամասերին չափազանց մոտ:
Ընդդիմադիրները գիշերը փորձել են գրավել հայաշատ թաղամասերում գտնվող կառավարական շինություններից մի քանիսը` մասնավորապես Վիլլաներ թաղամասւոմ և բախումներն ընթացել են հիմնականում դրանց շուրջ:
Այժմ հայաշատ թաղամասերում շրջում են կառավարական զորքերի զինվորները և թաղամասերում պարբերաբար կրակոցների ձայներ են հնչում: Քիչ ավելի հեռվում տեսանելի են ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ, որոնք օդային հարվածներ են հասցնում ընդդիմադիրների գրաված շենքերին:
Հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ հրետանակոծությունների ձայները ողջ գիշեր գրեթե չեն դադարել:
Ավելի վաղ, տեղեկություններ էին տարածվել, որ արդեն չի գործում Նոր գյուղ թաղամասի ծայրամասում` Մասաքեն հանանո շրջանին սահմանակից հատվածում գտնվող Հալեպի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին, որի դիրքն առավել վտանգավոր  է համարվում: Սոցիալական ցանցերում սիրիահայության խմբերում կոչեր են հնչում տներից դուրս չգալու և պատուհաններին մոտ չկանգնելու վերաբերյալ:
Tert .am




Լրահոս