Լևոն Արոնյանն այսօր Ցյուրիխում կմրցի Վիշվանաթան Անանդի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցյուրիխի շախմատային մարտահրավեր» գերհզոր մրցաշարում այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 18-ին, կմեկնարկի դասական շախմատի 2-րդ տուրը:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) կմրցի Ֆաբիանո Կարուանայի (Իտալիա), իսկ Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վլադիմիր Կրամնիկը՝ Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ:

Հիշեցնենք, որ մրցաշարը մեկնարել է փետրվարի 13-ին և կտևի մինչև փետրվարի 19-ը:

Նախօրեին՝ փետրվարի 14-ին, կայացել են դասական շախմատի առաջին տուրի հանդիպումները: Արդյունքները հետևյալն են.

Արոնյան – Կարյակին ½-½
Անանդ – Կրամնիկ ½-½
Կարուանա – Նակամուրա 0-1

Մրցաշարի առաջին օրը տեղի ունեցած կայծակնային մրցաշարում 4 միավորով հաղթել է Լևոն Արոնյանը:




Լրահոս