Յուրա Մովսիսյանը երկարաձգեց պայմանագիրը Սպարտակի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 15-ին Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը երկարաձգել է պայմանագիրը Մոսկվայի «Սպարտակի» հետ:

-Շատ ուրախ ենք, որ Յուրայի մակարդակի ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել: Դա հերթական անգամ ընդգծում է Մովսիսյանի վերաբերմունքը «Սպարտակի» նկատմամբ,- ասել է մոսկովյան ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն:

-Այսօր շատ կարեւոր օր է ինձ համար: Երբ տեղափոխվեցի «Սպարտակ», գիտեի, որ սա Ռուսաստանի լավագույն ակումբն է: Այդ պատճառով ցանկանում եմ ապագաս կապել միայն այս թիմի հետ: Այժմ ամենահեշտ պահերից չէ, սակայն վստահ եմ, որ ամեն ինչ կկարգավորվի: Հնարավոր է, որ դա տեղի ունենա ոչ թե վաղը, սակայն կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի հաջողությունն արագ լինի: Ցանկանում եմ երպրագուներին շնորհակալություն հայտնել աջակցության համար,- Մովսիսյանի խոսքերը մեջբերում է «Սպարտակի» պաշտոնական կայքը:




Լրահոս