Վթարի հետեվանքով ՊՆ քննիչը եվ 3 ուղեվորներ տեղափոխվել են հիվանդանոց. (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտաքի մարզում: Ժամը 5:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Գործարանային փողոցում` Հանքավան-“Միկա Ցեմենտ” գործարան տանող ճանապարհի խաչմերուկում, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 38-ամյա Մանվել Ադամյանը, վարելով “Պրադո” մակնիշի ՊՆ 1229 Մ համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին, այնուհետև` նշված շինության մոտ կայանված բեռնատարին: Ինչպես armlur .am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Ադամյանը և ուղևորներ` Նոր Հաճն քաղաքի բնակիչներ, 22-ամյա Զորիկ Հովհաննիսյանը, 33-ամյա Ալիկ Ադամյանը և 39-ամյա Սամվել Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանը հայտնում է, որ, իր տեղեկություններով, վարորդն աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական գլխավոր վարչությունում` որպես քննիչ:
 
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի 




Լրահոս