Ոստիկանները փնտրում էին ԲՀԿ-ական պատգամավորի որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի թղթակիցն Արմավիրից հայտնում է, որ մեծ թվով ոստիկաններ այսօր այցելել են ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տուն և փնտրել վերջինիս որդուն: Նրանք հանդիպել են նաև Ռ. Գասպարյանի համագյուղացիներին, նրանց հարցուփորձ արել և հեռացել:

Նշենք, որ 2014 թ. հուլիսի 7-ին նախաքննական մարմնի կողմից որոշում էր կայացվել Ռոման Գասպարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին` ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը: Հիշեցնենք, որ  ձերբակալվել էր 2014թ. սեպտեմբերի 16-ին, իսկ ազատ արձակվել նոյեմբերի 13-ին:




Լրահոս