Սերժ Սարգսյանը ճանապարհ է հարթում նաև ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելու համար. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ նամակով դիմել է Աժ նախագահ Գալուստ Սահակյանին և վերջինիս տեղյակ պահել, որ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները՝ ստորագրված 2009-ին Ցյուրխում, Աժ-ից ետ կանչելու որոշում է կայացրել: Սարգսյանն իր նամակում այս քայլը պայմանավորել է նրանով, որ Թուրքիան պայմանավորվածությունները կատարելու քաղաքական կամք չի ցուցաբերել, շարունակաբար նախապայմաններ է դրել և աղավաղել արձանագրությունների էությունը, և փաստորեն, Հայաստանի համբերության բաժակը լցվել է: Քաղաքական շրջանակներում խոսվում է, սակայն, որ այս քայլով Սերժ Սարգսյանը ճանապարհ է հարթում նաև ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելու համար»։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս