ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Երևանում և Հայաստանից որևէ տեղ չի մեկնելու: Այս մասին Armlur.am-ին հայտնեց երկրորդ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:
Նշենք, որ Nyut.am կայքը գրել էր, թե վաղը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնելու է Աֆրիկա` Տանզանիա:
Կայքը նշում է, թե վերջին անգամ ՀՀ երկրորդ նախագահն այդ երկիր մեկնել էր որսի նպատակով` 2009 թվականին: Տեղեկություններ կան, թե Քոչարյանը մեկնելու է 15 օրով, իսկ այդպիսի ուղևորությունն արժե 80-100 000 դոլար: