Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը շուտով կարող է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ:
Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ ակումբը և ֆուտբոլիստն այդ մասին պատրաստվում են հայտարարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Յուվենտուս»-ի հետ առաջին խաղից հետո:
Գյունդողանի գործող պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ ավարտվելու է 2016-ի ամռանը: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է 11 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ: