Ռաֆայել վան դեր Վարտը մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ «Համբուրգ»-ից: Ինչպես հայտնում են գերմանական լրատվամիջոցները, ակումբի ղեկավարությունը մտրադիր չէ համագործակցություն առաջարկել վան դեր Վարտին: 32-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2015թ. հունիսի 30-ին:
Հոլանդացին առաջին անգամ «Համբուրգ» էր տեղափոխվել 2005թ. «Այաքս»-ից` 5 մլն եվրոյի դիմաց: Երեք մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստն ակումբում անցկացրել է 79 հանդիպում, դարձել 32 գոլի հեղինակ, որից հետո տեղափոխվել էր Մադրիդի «Ռեալ»: Անցկացնելով Իսպանիայում 2 տարի, Վան դեր Վարտը տեղափոխվեց «Տոտենհեմ»: 2012-13 մրցաշրջանի մեջտեղում նա վերադարձավ «Համբուրգ»:
Երկու տարվա ընթացքում մասնակցել է 74 հանդիպման և դարձել 18 գոլի հեղինակ: Նախկինում լուրեր էին շրջանառվում, թե ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Այաքս»: