ԱՄՆ-ն մեղադրել է Ռուսաստանին Մինսկի համաձայնագրի խախտման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի արևելքում զինադադարի մասին Մինսկի համաձայնագրի խախտման մեջ, որը միաձայն հավանության է արժանացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի կողմից:

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ եթե զինադադարի խախտումները շարունակվեն, «Ռուսաստանի համար հատուցման գինը կաճի»:

Չնայած զինադադարին՝ մարտերը չեն թուլանում Դոնեցկի մարզի՝ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Դեբալցևո քաղաքում:

Ռուսամետ անջատողականները պնդում են, որ Մինսկի համաձայնագիրը չի տարածվում այդ շրջանի վրա, քանի որ այնտեղ գտնվող Ուկրաինայի իշխանական ուժերը շրջափակված են ու գտնվում են շփման գծից այն կողմ, որտեղ պայմանավորվածութունների համաձայն՝ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն:

Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը հայտարարել էր, որ Դեբալցևոյում ուկրաինացի զինվորականները շրջափակված են, ու կոչ է արել նրանց հանձնվել:




Լրահոս