Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները կարծես ընդհատակ էին անցել: Նրանք կա՛մ անջատել էին հեռախոսը, կա՛մ չէին պատասխանում զանգերի: Իսկ դրան զուգահետ տեղի էր ունենում Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը:
Ինչպես արդեն հայտնել էինք, Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարություն է տարածել, որով հանդարտության կոչ է անում: Անմիջապես հայտարարությունից հետո ԲՀԿ գործիչները կարծես «վերակենդանացել» են ու ակտիվորեն տարածում են ԲՀԿ նախագահի հայտարարությունը: