Ռուսները հնարավորություն կստանան Եգիպտոսում ռուբլիով վճարումներ կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս զբոսաշրջիկները հնարավորություն կստանան Եգիպտոսի տարածքում ռուբլիով վճարումներ կատարել: Այս մասին հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Մուհամմեդ Սալեմը:

«Զբոսաշրջության նախարարության կողմից հաստատված որոշումների շարքում արժի նշել այն, որ Եգիպտոսի տարածքում ռուսները կարող են  վճարել ռուբլիով»,- ասել է նա:

Սալեմի խոսքերով՝ ռուսներին արդեն հնարավորություն է ընձեռված երկրի մի շարք խանութներում ռուբլիով վճարումներ կատարել:




Լրահոս