Արդյոք Գագիկ Ծառուկյանը կհրաժարվի՞ ԲՀԿ նախագահի պաշտոնից՝ դառնալով պատվավոր նախագահ. պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, այժմ քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին  ԲՀԿ պատվավոր նախագահ «կարգելու» հարցը: Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՀԿ գործող նախագահ կնշանակեն կուսակցությունից որևէ մեկին: Նշվում է նաև, որ դա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «սրտով» է, քանի որ արդեն մի քանի տարի է, ինչ Գ. Ծառուկյանն իր մտերիմ շրջապատում հայտարարում է, որ շատ լավ կլիներ, եթե որեւէ մեկին «փոխանցեր» առաջնորդի դերակատարությունը: Գ. Ծառուկյանը նշել է, որ քաղաքականությունն իր համար չէ, ու ճիշտ կլինի, որ ինքը հեռանա քաղաքական դաշտից:

Armlur.amն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ:

-Պարոն Ուրիխանյան, տեղեկություններ կան, որ այժմ ԲՀԿ-ում քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ԲՀԿ պատվավոր նախագահ «նշանակելու» հարցը, իսկ կուսակցության առաջնորդ կնշանակվի մեկ այլ կուսակցական: Ինչո՞ւ է նման բան որոշվել:

-Ինձ այդպիսի խոսակցություն, որպես ԲՀԿ ֆրակցիայի անդամի, որպես կուսակցության եւ խմբակցության խոսնակի՝ հասու չէ, հայտնի չէ. ես նման խոսակցություններին վերաբերվում եմ ժպիտով:

-Իսկ արդյո՞ք ԲՀԿ-ականները նախքան Գ. Ծառուկյանի վերջին հայտարարությունը հանդիպում են ունեցել նրա հետ, արդյո՞ք նրա հայտարարությունը համաձայնեցված է եղել կուսակցության ներկայացուցիչների հետ:

-Անշուշտ:

Բայց հստակ որոշվել է, որ հայտարարությունից հետո Գ. Ծառուկյանը կշարունակի քաղաքական դաշտում գործել, Գ. Ծառուկյանն իր կուսակիցներին հավաստիացրել է, որ կմնա՞ քաղաքականությունում:

-Ես չեմ հասկանում, թե ինչ կապ ունի հանդիպումն ու այդ լուրի տարածումը, չի էլ քննարկվել նման հարց, նման թեմա գոյություն չունի:

-Իսկ բոլորը ԲՀԿ-ականները համամի՞տ էին, որ նման հայտարարությամբ վերջ դրվեր պայքարին: ԲՀԿ-ի հետագա քայլերը որո՞նք են լինելու:

-Ոչ մի կերպ պայքարին վերջ չի դրվել, դա ասում եմ անձամբ, մարդ, ով երբևիցե չի համակերպվել առկա վիճակին, չի համակերպվելու և՛ ներկայումս, և՛ ապագայում, պայքարը շարունակվելու է բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով ու մեթոդներով՝ բացի ազգությամբ հայ մարդու արյունը թափելուց:

Այսինքն ըստ Ձեզ՝ եթե փետրվարի 20-ին հրավիրված հանրահավաքը կայանար արյո՞ւն էր թափվելու, Գ. Ծառուկյանը կանխե՞ց դա:

-Այո, կար նման մտավախություն:




Լրահոս