Օլիգարխը չի կարող քաղաքականությամբ զբաղվել. Պետրոս Մակեյանը` Գագիկ Ծառուկյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ ամիսներ առաջ ասել էի, որ օլիգարխը չի կարող քաղաքականությամբ զբաղվել: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գ. Ծառուկյան-Ս.Սարգսյան հարաբերություններին և ԲՀԿ առաջնորդի հայտարարությանը, այս մասին նշեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

«Օլիգարխը չի կարող քաղաքականությամբ զբաղվի ու ազատ լինի: Նրանք, բնականաբար գտնվում են ճնշման տակ, որին էլ մենք ականատես եղանք: Չնայած նոր զարգացումներ են գնում, Ծառուկյանը կարող էր դրդել գնալ կոնկրետ քայլերի, որը կարող էր վտանգավոր հետևանքներ ունենալ: Մենք ասել էինք, որ մարտի 1-ից ավելի վատ հետևանքներ կարող էր լինել: Ես հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո ասել էի` եթե «Եռյակ»-ը քաղաքական կամք ունենար, կարող էր իշխանափոխություն աներ», – նշեց նա:

Հավելենք, որ այժմ շրջանառվում է Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալու մասին լուրերը:




Լրահոս