ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի քաղաքապետը, որտեղ անցած հանգստյան օրերին այս ձմռան ընթացքում հերթական ուժեղ ձնաբուքն է գրանցվել, կոչ է արել քաղաքի բնակիչներին վերջ դնել պատուհաններից ձնակույտերի մեջ ցատկելուն: Մարթին Ուոլշը հիշեցրել է սուր զգացողությունների սիրահարներին, ովքեր համացանցում պարծենում են իրենց թռիչքներով, նման զվարճանքների մահացու վտանգի մասին:
«Հիմարություն է, դուք կարող եք ինքներդ ձեզ սպանել…»,- հայտարարել է քաղաքապետը, ում խոսքերը մեջբերում է The Boston Herald -ը:
Քաղաքապետը խնդրել է քաղաքացիներին դադարեցնել հիմարություններ կատարելը՝ ընդգծելով, որ պատուհաններից ցատկում են ոչ թե երեխաներն ու պատանիները, այլ հասուն մարդիկ: