Հրապարակ. Անհնազանդություն դրսևորած գյուղացիների նկատմամբ ՀՀԿ-ական համայնքապետերը հաշվեհարդար են տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Խորհրդտրանական ընտրությունները, փաստորեն, դեռ չեն ,մարսվելե Արագածոտնի մարզի Նոր Ամանոս և Պարտիզակ համայնքներումե,– գրում է թերթը՝ հիմք ընդունելով իրենց ստացած այն տեղեկությունները,որ մայիսի 6– ի Աժ ընտրություններին ,անհնազանդությունե դրսևորած գյուղացիների նկատմամբ ՀՀԿ-ական համայնքապետերը հաշվեհարդար են տեսնում՝ բերքի ամենաթեժ շրջանում ոռոգման ջուր չեն տրամադրում այն գյուղացիներին, ովքեր չեն ընտրել ՀՀԿ-ին։ Ընդ որում, ըստ հավաստի աղբյուրների, ջրային տնտեսության պատասխանատուներից ոմանք գյուղացիներից նույնիսկ չեն թաքցնում դա։ Երեկ թերթի լրագրողը փորձել է Նոր Ամանոսի գյուղապետ Սարգիս Ալեքսանյանից ճշտել տեղեկությունը, ով հաստատել է, որ իրենց գյուղում ոռոգման ջրի լուրջ խնդիր կա, սակայն աբսուրդ է համարել խնդրի քաղաքական երանգները։ ,Ճիշտ է՝ ջուրը սուղ է, եթե ջուր չկա, ապա բոլորի համար չ՛կա, և նշանակություն չունի ով ինչ է ընտրել։ Էդ բողոքավոր մարդիկ են, էնքան որ ասել են բողոքելու համար։ Ո՞վ իրենց ջուր չի տրամադրում։ Էդ ջրային տնտեսության աշխատողն է ջուրը բաժանում, որը ոչ մի կուսակցության չի պատկանում, պրիչո՞մ գյուղապետըե,–ասել է գյուղապետը։ Հարցին, թե հրահանգը գուցե հենց գյուղապետից է իջեցվել, գյուղապետը պատասխանել է. ,Ախր գյուղապետը հետաքրքրվում է ջրով… հա հարցնում եմ՝ ջուր կա-չկա, բայց ասում եմ, էլի, որ ջրային տնտեսությունն է ջուր մատակարարում, և բոլորի համար է ջուրը սուղ։ Ավելի լավ է՝ եկեք-տեղում ծանոթացեք։ Միշտ էլ այս սեզոնին այսպես է լինում, մենք վերջին կետն ենք, և ջուրը մեզ չի հասնումե։ Ի դեպ, համայնքապետն ասել է, որ հենց ջրի պատճառով ինքն այժմ անկողնում է. օձն է կծել։ ,Գնացել էինք դաշտերը, որ տեսնեի, թե ինչն է պատճառը, ինչ կարող ենք անելե,– վստահեցրել է Ալեքսանյանը։ 




Լրահոս