«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեք օր առաջ Նոր Հաճընի առանձնատանը հայտնաբերվել էր «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Ամիրխանյանի դիակը: Ենթադրվում է, որ վերջինս ինքնասպանություն է գործել, քանի որ վերջին մի քանի տարիներին նա հասցրել էր մի քանի միլիոն դոլարի պարտքեր կուտակել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Համլետ Ամիրխանյանն իր մահվանից ժամեր առաջ տան աշխատակիցներին տվել է բավական ծավալուն մի նամակ եւ հանձնարարել, որ այն հանձնեն տանեցիներին կամ փաստաբանին: Ըստ լուրերի՝ գործարարն իր նամակում գրել է, թե ինչպես է սկսել իր գործունեությունը, ինչի արդյունքում է հայտնվել սնանկացման շեմին, ինչպես է ցանկացել իր բիզնեսը ծաղկեցնել, սակայն որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ նրանց կողմից հովանավորվող քրեական տարրեր իրեն թույլ չեն տվել որեւէ գործողություն կատարել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: