Գագիկ Ծառուկյանի ապարանքից ԲՀԿ-ականները հիասթափված են հեռացել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գիշերային բանակցություններից հետո եւ դրա արդյունքում ԲՀԿ-ում անկումային տրամադրություններ են: Մեր տեղեկություններով, Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի անդամներին վաղ առավոտյան հավաքել էր Առինջի իր տարածքում, ներկայացրել, որ չի ուզում գնալ առճակատման եւ արյունահեղության պատճառ դառնալ, պետք է դադարեցնել հանրահավաքները, ոչ մի վտանգավոր քայլի չգնալ:

Սա վրդովվեցրել է ԲՀԿ ռադիկալ թեւին, ովքեր ասել են, որ այդպես չի լինի, ժողովուրդը կթքի իրենց երեսին, կքննադատեն, ամոթ է, չի կարելի, սրանից հետո պետք է մոռանան քաղաքականության մասին եւ այլն: Ռադիկալներին հանգստացրել է ԲՀԿ «պահպանողական» թեւը, ովքեր բացատրել են, որ դա ճիշտ որոշում է, չի կարելի ամբիցիաների համար վտանգել ժողովրդին: Հավաքին Ծառուկյանը որեւէ խոսք չի ասել մանդատը վայր դնելու, քաղաքականությունից հեռանալու մասին, թեեւ, որոշ տեղեկությունների համաձայն, գիշերային բանակցությունների ժամանակ նման պայման դրվել է նրա առաջ: Մի շարք ԲՀԿ-ականներ նրա ապարանքից հեռացել են հիասթափված, հուսահատ եւ խորը դեպրեսիայի մեջ, չի բացառվում, որ նրանք լքեն ԲՀԿ-ն»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս