«Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Բալթյան երկրների համար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը լուրջ վտանգ է ներկայացնում Բալթյան երկրների՝ Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի համար:

Մասնավորապես՝ նախարար Մայքլ Ֆալլոնն ընդգծել է, որ, իր կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճնշում է գործադրում Մերձբալթյան նախկին հանրապետությունների վրա:

Նա նաև նշել է, որ այդ երկրներում իրավիճակը կարող է ապակայունանալ այնպես, ինչպես դա եղավ Ուկրաինայում:




Լրահոս