Եվրոպան ամեն ինչ կանի, որ Ռուսաստանը կրկին դառնա գործընկեր. Մերկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական երկրների կառավարություններն «ամեն ինչ կանեն, որպեսզի Ռուսաստանը կրկին դառնա իրենց գործընկերը». հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նիստի ժամանակ:

«Մենք ցանկանում ենք եվրոպական աշխարհակարգ ստեղծել Ռուսաստանի հետ միասին, ոչ թե նրա դեմ»,- ընդգծել է նա: Միևնույն ժամանակ, Մերկելը պնդում է, որ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը դարձել է «միջազգային իրավունքի խախտում»:

Նա նաև նշել է, որ «Գերմանիայի կառավարությունը, եվրոպական կառավարությունները, Գերմանիան ու Ֆրանսիան չեն թուլացնի ջանքերը ու կանեն ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան կարողանա գնալ սեփական ճանապարհով՝ պահպանելով տարածքային ամբողջականությունը»:

Միևնույն ժամանակ, Մերկելը նշում է, որ Ուկրաինայի արևելքում խաղաղության հասնելը «ծայրահեղ դժվար» կլինի:




Լրահոս