Նախորդ մրցաշրջանն ամենադժվարն էր իմ կարիերայում. Յուրա Մովսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել Чемпионата-ին և նշել, որ նախորդ մրցաշրջանն ամենադժվարն է եղել իր մարզական կարիերայում:

«Նախորդ մրցաշրջանն ամենադժվարն էր իմ մարզական կարիերայում: Մրցաշրջանի մեկնարկում վնասվածքը, թիմի արդյունքը… այդ ամենը հաղթահարելն ավելի դժվար դարձավ, երբ մրցաշրջանի վերջնամասում նորից լիովին պատրաստ չէի:

Վերականգնման գործընթացն ու մարզավիճակի ձեռքբերումը նույնպես ճնշում էին հոգեբանորեն: Ես այն ֆուտբոլիստներից չեմ, ով կարող է հանգիստ նստել պահեստայինների նստարանին կամ խաղին հետևել տրիբունայից:

Այդ ամենն արդեն անցյալում է: Հիմա շատ լավ եմ զգում, ծունկս չի անհանգստացնում: Պետք է բարելավել ֆիզիկական վիճակը, ձեռք բերել լավ մարզավիճակ: Վստահ եմ՝ շուտով լիովին պատրաստ կլինեմ»,- նշել է Մովսիսյանը:




Լրահոս