Վրաստանը և Ռուսաստանը վերադառնում են Աբխազիայի երկաթգծի շահագործման հարցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի մշտական ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ ամսվա վերջում Պրահայում տեղի կունենա նրա հերթական հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ:

Նշվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը մտադիր են քննարկել «Մաքսային վարչարարության ու առևտր մասին» պայմանագիրը: Խոսքը գնում է փաստաթղթի մասին, որը կազմվել է դեռևս 2011 թ-ին` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ՌԴ անդամակցության վերաբերյալ Վրաստանի համաձայնության շուրջ բանակցությունների ընթացքում:

Ինչպես գրում է «Վեստնիկ Կավկազա»-ն, ամենայն հավանականությամբ, Կարասինի ու Աբաշիձեի միջև բանակցությունների ընթացղքում 2011 թ պայմանագրի քննարկումը կարող է վերածվել Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության հնարավոր վերականգնման մասին խոսակցությունների:




Լրահոս