Բարձրակարգ բուժսարքավորումներ` Արմավիրի ծննդատանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորածնային խնամքի բարելավմանն ուղղված ծրագրի հերթական փուլն իրականացվելու է Հայաստանի հինգ մարզի 9 և մայրաքաղաքի 5 ծննդատներում
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Բրիտանական «BirthLink» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում, 2015 թվականին գերժամանակակից սարքավորումներով կապահովվի 14 ծննդատուն` ներառելով Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու մարզերն ու մայրաքաղաքը: Տարեսկզբից իրականացվող աշխատանքների շնորհիվ, ծրագրի արդյունքն սկսել են զգալ Կոտայքի մարզում և մայրաքաղաքի ծննդատներից մեկում: Ընթացքում է մյուս ծննդատների վերազինման գործընթացը:

Բարդ հղիության կամ վաղաժամ ծննդաբերության հետևանքով, որոշակի խնդիրներով լույս աշխարհ եկած փոքրիկներին համալիր աջակցություն ցուցաբերելու հարցում առանձնահատուկ կարևորություն ունեն վերակենդանացման ջերմահաղորդիչ սեղանիկը, տաքացվող ներքնակը, պուլսօքսիմետրը, օդափոխման համակարգը, hրատապ իրավիճակների համար նախատեսված պայուսակը, ներարկման մխոցներն ու տրամադրվող մյուս սարքավորումները: Դրանք անհրաժեշտություն են ոչ միայն բժիշկների գործադրած ջանքերի արդյունավետության, այլև նորածինների կյանքի փրկության տոկոսը մեծացնելու համար:

«Երբ իրականացվում է ինչ-որ ծրագիր, հաշվարկվում են դրա արդյունքն ու հնարավոր կորուստները: Դա բիզնեսի օրենքներից մեկն է: Այս ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ բացառում է սխալվելու հավանականությունը, իսկ արդյունքն արձանագրվում է բազմաթիվ ծնողների և մասնագետների ժպտացող աչքերում: Երջանիկ եմ «BirthLink»-ի հետ տարիների մեր համագործակցության համար: Երբ խոսքը վերաբերում է մարդկային կյանքին, ապա փրկության նույնիսկ մեկ ցուցանիշն արդեն հաղթանակ է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2008 թ.-ից մեկնարկած ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է շուրջ 535 միլիոն դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով:

viva1

viva2

viva3

viva4

viva5




Լրահոս