ՀԱԿ ակտիվիստներ Սահակ Մուրադյանի, Վահագն եւ Արեգ Գեւորգյանների դատապաշտպան Հովիկ Արսենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը որակեց խեղկատակություն: «Ի սկզբանե այս յոթի գործողություններում խուլիգանություն չի եղել: Երբ ծանոթացա որոշման բովանդակությանը, ցավ ապրեցի, որ մյուս 4 հոգուն դատապարտեցին իբր ոստիկանության աշխատակիցների նկատմամբ դիմադրություն ցույց տալու, խուլիգանություն կատարելու մեղադրանքով»,-ասաց նա: Ըստ Արսենյանի` ճիշտ կլիներ, որ ազատազրկման չդատապարտվեին նաեւ մյուս ակտիվիստները: «Վերջին հաշվով, այն չորս անձանց գործն ինչի՞ հիման վրա ուղարկվեց դատարան՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքների համաձայն: Այս անձանց նկատմամբ էլ էին առերեսում արել ու պնդել էին այդ ցուցմունքները: Ի՞նչն է պատճառը: Եթե պատճառը քաղաքական չէ, ապա ինչո՞ւ է երկակի ստանդարտ կիրառվել: Գտնում եմ, որ մյուս 4 ակտիվիստների գործը եւս իրականության հետ աղերս չունի: Ավելի ճիշտ կլիներ, որ կես ճանապարհից նահանջեին եւ այդ անձանց նկատմամբ գոնե կալանքի դատավճիռ չկայացնեին»,-նշեց նա:
ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ