Այսօր ամենապահանջված երգչուհու` Ռիհաննայի ծննդյան օրն է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` փետրվարի 20-ին, աշխարհում ամենապահանջված երգչուհիներից մեկի` Ռիհաննայի ծննդյան 27-ամյակն է:

Իսկական անունն է Ռոբին Ռիհաննա Ֆենթի: Նա  բարբադոսցի երգչուհի է, ով 16 տարեկանում հայրենիքից տեղափոխվում է ԱՄՆ` սկսելու երաժշտական կարիերան։

043014_ent_rihanna_640

Rihanna+2005+World+Music+Awards+Arrivals+BH2YftfPJf7l

2005 թվականին Ռիհաննան թողարկում է առաջին՝ Music of the Sun ալբոմը, որը Billboard ամսագրի թոփ 200-ի մեջ մտավ լավագույն տասնյակի մեջ, իսկ նույն ալբոմի սինգլներից մեկը` Pon De Replay կատարումն իր հերթին մտնում էBillboard Hot 100-ի մեջ։

rihana

Rihanna-11

2006 թվականին թողարկվում է Ռիհաննայի երկրորդ ալբոմը՝ A Girl Like Me, որի սինգլներից մեկը՝ «SOS» երգը նույնպես դառնում է հիթային կատարում։

Երգչուհու երրորդ ալբոմի՝ Good Girl Gone Bad-ի (2007) մեջ արդեն տեղ է գտնում միանգամից 4 հիթային կատարում՝ «Umbrella», «Take a Bow», «Disturbia» և «Don’t Stop the Music»։ Նույն տարի Ռիհաննան Գրեմմի մրցանակաբաշխության շրջանակներում առաջադրվում է միանգամից 9 անվանակարգերում, սակայն հաղթում է միայն մեկում՝ լավագույն ռեփ-վոկալ համագործակցություն (Umbrella կատարման համար, որը զուգերգ էր ռեփեր Ջեյ Զիի հետ)։

rihanna-7

rihanna24-900x675

 

Ռիհաննայի կատարմամբ սկավառակները հանդիսանում են աշխարհում ամենաշատ վաճառվածներից, ավելի քան 20 միլիոն ալբոմ և 60 միլիոն երգ։ Նա Billboard-ի պատմության մեջ ամենաերիտասարդ երգչուհին է, որին հաջողվել է 7 տարվա ընթացքում տասներեգ անգամ ղեկավարել Hot 100-ի աղյուսակը։ 2010 թվականի մարտի տվյալներով նա վաճառել է 7,5 միլիոն ալբոմ և 33,7 միլիոն երգ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում։ «Billboard» ալբոմի շնորհիվ Ռիհաննան անվանակոչվեց «2000-ականների թվային դարաշրջանի երգչուհի» և պարգևատրվեց 2000-ականների երգիչների մեջ 17-րդ տեղը։

rihanna-cover-story-02_170657678611

Չորրորդ ալբոմը լույս է տեսնում 2009 թվականի նոյեմբերին՝Rated R անվամբ։ Այս ալբոմից արդեն “Russian Roulette”, “Hard” և “Rude Boy” կատարումները գրավում են Բիլբորդի 1-ին հորիզոնականները։ Loud-ը (2010)` հինգերորդ ալբոմը ներառում է ևս մի քանի հիթեր` “Only Girl”, “What’s My Name?” and “S&M”։ “We Found Love” սինգլի տեսքով դուրս է գալիս 2011 թվականի սեպտեմբերին և ավելի ուշ՝ նոյեմբերին, ներառվում է վեցերորդ ալբոմում (Talk That Talk)։

Աշխարհում վաճառվել են Ռիհաննայի 20 միլիոնից ավել ալբոմներ և մոտ 60 միլիոն օրինակ սինգլներ, ուստի նա համարվում է աշխարհի լավ վաճառվող երաժշտական գործիչներից մեկը։ Կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների։

Ռիհաննան նաև նշանակված է որպես Բարբադոսում երիտասարդական մշակույթի պաշտոնական դեսպան։

Rihanna-iHeart1

Երգչուհին ստացել է մի քանի մրցանակ, այդ թվում նաև World Music Awards 2007-ի միջազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ստացել է` ամենավաճառվող երգչուհին փոփ-երգի ժանրում և տարվա երգչուհի մրցանակները, ինչպես նաև BRIT Awards արարողությունում լավագույն միջազգային կատարողուհի։ Ռիհաննան ունի Grammy-ի իննը մրցանակ, American Music Awards-ի 6 մրցանակ, հատուկ մրցանակ Icon Award-ից, 18 մրցանակ Billboard Music Awards-ից, ինչպես նաև նա հանդիսանում է Barbados-ի մշակույթի պատվավոր դեսպան։




Լրահոս