Մադրիդի «Ռեալ»-ը ծրագրում է նոր պայմանագիր առաջարկել պորտուգալացի պաշտպան Պեպեին: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016թ.:
Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Ռեալ»-ի ղեկավարությունը ցանկանում է պայմանագրի ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով:
Նշենք, որ 31-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման: Նա «Ռեալ»-ի կազմը համալրել է 2007թ.՝ տեղափոխվելով «Պորտու»-ից: