«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքապետի ընտրությունների շուրջ աղմուկը դեռ չի դադարում: Ինչպես հայտնի է՝ առաջադրված գրանցված թեկնածուները վեցն են, որից չորսը՝ ՀՀԿ-ական, իսկ երկուսը՝ անկուսակցական: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին Արմավիրում ակտիվ քննարկումներ են ընթանում այն մասին, որ քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներից մեկին՝ ՀՀԿ-ական Նվեր Պետրոսյանին, աջակցելու է ոչ միայն մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, այլեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց հենց Նվեր Պետրոսյանի հետ»:
Հարցազրույցը կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: