Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին:
«Ծառուկյանը՝ ըսենց, Ծառուկյանը՝ ընենց…
Պատերազմի դաշտում մի սկզբունք կար՝ զոհված ընկերոջ դիակը չթողնել թշնամու դաշտում, վիրավոր ընկերոջը, կյանքի գնով անգամ, կրակի տակից դուրս հանել, նույնիսկ եթե մեկ օր առաջ այդ նույն ընկերոջ հետ, արյունլվիկ լինելու աստիճան, իրար ծեծել եք: Ասածներիս վրա խնդրում եմ չզարմանալ: Տղերք էինք. երբեմն խոսք խոսքի էր գալիս: Բացատրելու կամ արդարանու համար չէ, որ այս նախաբանով սկսեցի: Ուզում եմ, որ ֆեյսբուքն ընկած քաջ նազարները իրական կյանքի հետ շփված մարդկանց մասին տեղեկացվեն, իսկ կոնկրետ դեպքում՝ ասածս ի գիտություն ընդունեն:
Ինձնից շատ, դեռ 2008-ից սկսած, Գագիկ Ծառուկյանին գուցե քննադատող չի եղել: Ավելին, այն քիչ մարդկանցից մեկն եմ, ով, երբ մարդակեր Քոչարյանը օլիգարխներին՝ Ազգային Ժողովում հայտնվելու այսպես կոչված «դաբրո» տվեց, ԱԺ-ի միջանցքում Գագիկ Ծառուկյանին պատահաբար հանդիպեցի և միակ հարցս հետևյալն էր՝ քեզ պետք է գործ ունենաս այսպես կոչված քաղաքականների հետ, որոնք սրբությունից զուրկ են: Պատասխանը կարևոր չէ: Բայց այս մասին չէ խոսքը: «Եզն ընկավ, դանակավորը շատացավ»-ի տարբերակով մի հարձակվել են Ծառուկյանի վրա, բոլորն անխտիր. Է՛լ Օբամայի վկաները, է՛լ Պուտինի հետևորդները, է՛լ Մերկելի ու եվրոպաների թաթիկները համբուրելու պատրաստ արարածները, բոլորը, ու որևէ մեկը իրականությանը չի ուզում սթափ աչքերով նայել: Իսկ իրականությունը մեկն է՝ լավ, թե վատ, հաստ, թե բարակ, շատ, թե քիչ, Գագիկ Ծառուկյանն ինչ-որ բան փորձեց անել, հասավ այնտեղ, որտեղ հասավ, ուժերն այդքան հերիքեցին: Էդ խրխնջացողները, դոդ ու տգետ ասողներն ունե՞ն այդքան համարձակություն Քոչարյան-Սարգսյան հանցախմբից հաշիվ պահանջելու, էդ որ էդքան ճիշտն իմացող ու «զսպաշապիկ» հագցնող տղերք էիք, բա էսքան տարի ինչո՞ւ էիք լուռ մնացել, դուք քանի՞ գլուխ ունեք, որ էսպես վարվեք մի ամբողջ ժողովրդի հետ: Ու էս ամենն ասելու ու հաշիվ պահանջելու փոխարեն՝ բորենու պես մռլտացնում են՝ փորձելով վերջնական հարվածն անպայման իրենք հասցնել: Լավ, դրան էլ սպանեցիք, հետո՞: Մի՞թե կարելի է այդքան ապուշ լինել, եթե մեղմ բառ եմ օգտագործում , կներեք, այնքան կատարյալ ապուշ, որ իշխանական կոչված համակարգի թշվառությունն ու հանցավորությունը չտեսնել, որ ընդդիմություն կոչվածների ճամարտակելն ու ողբալի վիճակը չտեսնել:
էդ իշխանական լակեյները հաջողության ու խիարի մասին պատմություններն էս ինչ շուտ են մոռացել:
2008 թվականին էլ նույն վիճակը, 2013-ին էլ. երկու դեպքում էլ հայտարարվեց արյունահեղության անթույլատրելիության մասին:
Է, այսօր էլ Գագիկ Ծառուկյանն այս մասին բարձրաձայնեց, հետո՞:
Ես, բնականաբար, Գագիկ Ծառուկյանի պաշտպանի դերը ստանձնելուց հեռու եմ, ոչ էլ արդարացնում եմ, բայց բորենիությունը նողկալի երևույթ է: Չարախնդալու փոխարեն, փորձեք օգնել: Մի պահ էսպես մտածեք էլի, որ Գագիկ Ծառուկյանը, լինելով գործարար, անսահման ունեցվածքի տեր, իշխանական հանցախմբերի սահմանած կանոններով ապրած մի մարդ է , որ, այնուամենայնիվ, ինչ-որ մի պահի ավելի ազնիվ գտնվեց՝ բարձրաձայնելով պետական հանցախմբերի անթույլատրելի վարքի մասին ու ցավոք սրտի, դիմացավ այնքան, որքան դիմացավ:
Հիմա մի եզրակացությունն էլ. Հայաստանում իշխանափոխության սահմանադրական ուղիները փակ են, և շատ կուզենայի, որ հենց այս մասին առաջիկա հանրահավաքներում պաշտոնապես հայտարարեն բոլոր ընդդիմադիր կուսակցությունները: Կունենա՞ն այդքան ազնվություն և քաջություն ի լուր աշխարհի բարձրաձայնելու, թե՞ հերթական քաղաքական մուղամաթները կհնչեցնեն: Միայն ապուշը չգիտի այս մասին, որ ՀՀ-ում իշխանափոխության սահմանադրական ճանապարհ չկա: Խիստ կասկածանքով, որի համար խորապես ցավում եմ, բայց կուսակցություններից կուզեի լսել միայն այս ճշմարտությունը, այդքանն ասեք ու եկեք նստենք, որոշենք՝ ինչ ենք անելու: Խոսքս, բնականաբար, միայն կուսակցություններին չի վերաբերու: էն աջից, ձախից գրանտներով հասարակական կազմակերպություններ հորջորջվողներ, ձայն հանեք, տեսնենք ձեզնց ինչ հունար դուրս կգա, մեջներդ շունչ ունե՞ք, թե՞ ընդամենը քոռ դանակով Ծառուկյան մորթողներ եք»,-գրել է նա:
Հիշեցնենք նաև, որ Armlur.am-ի հետ զրույցում ազատամարտիկը նշել էր.«Իրենք պատրաստ են իշխանական ապօրինի մեքենան օգտագործել այն մարդու դեմ, ում ժամանակին ասում էին՝ մեր թագավորն ես, հիմա հանկարծ էսօր ասեցին, որ նա անգրագետ է»: