Չեխիայի իշխանությունները մայրաքաղաք Պրահայում նախին խորհրդային միության անդամ երկրներից ճնշումների ենթարկվող քաղաքացիական ակտիվիստների համար աջակցության միջազգային կենտրոն են բացել:
Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնը բացվել է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև լարվածության ֆոնին:
Կենտրոնում սեմինարներ կկազմակերպվեն Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ուկրաինայից, Մոլդովայից, Վրաստանից, Ռուսաստանից ու Կենտրոնական Ասիայից ակտիվիստների համար, գրում է Reuters:
«Մենք նոր կենտրոնն ենք բացում, քանի որ այդ տարածաշրջանում քաղաքացիական հասարակությունը դեռևս ճնշումների է ենթարկվում, հատկապես որոշ երկրներում»,- ասում է կենտրոնի տնօրեն Ռոստիսլավ Վալվոդան:
Կենտրոնը հիմնադրվել է չեխական մարդասիրական «People in Need» կազմակերպության, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության , Շվեդիայի և Չեխիայի կառավարությունների կողմից համատեղ ֆինանսավորմամբ: